Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Բաքվում ավտոբուսի մի լուսանկար, որում էկրանին գրված է «Վարդենիս», կողքը դրա ադրբեջաներեն անվանումը՝ Բասարքեչար:
«Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից, նրանց մոտ հանրային տրանսպորտում նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում Հայաստանի դեմ: Էկրանին ցուցադրում են հայկական քաղաքների անունները և դրանց տալիս ադրբեջանական անվանում: Տղան նկարել է Վարդենիսը, բայց որքան հասկացա, նրանք Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը նույնպես անվանափոխել են և հայտարարել իրենց տարածքներ: Այդ քարոզչությունը տարվում է Բաքվի բոլոր ավտոբուսներում, մետրոյում, փողոցում»,- գրել է Լապշինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև