Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Աչաջուր, չորրորդը Այգեհովիտ գյուղի բնակիչներ էին։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկփողանի երկու «Իժ» և մեկփողանի երեք «ՄՌ» տիպի որսորդական հրացաններ ու կենդանու միս։
Բերման ենթարկված տղամարդկանցից Աչաջուր գյուղի 46-ամյա բնակիչը հայտնել է, որ հայտնաբերվածը եղնիկի միս է. ինքը նույն օրը եղնիկ էր ապօրինի որսացել իրենց գյուղի սարամասում:
Միսն ու ողորկափող հրացանները առգրավվել են:
Կարդացեք նաև
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն