Սեպտեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Հայրենիքի ձայն» հանրային շարժման համակարգող Վահրամ Գևորգյանին:
Հանդիպման ընթացքում Վահրամ Գևորգյանը ԱԺ նախագահին է ներկայացրել այն առաջնահերթ ու առանցքային քայլերը, որոնք, ըստ շարժման համակարգողի, շրջադարձային ազդեցություն կունենան ներկա իրավիճակում:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համամիտ է Վահրամ Գևորգյանի ներկայացրած այն կանխարգելիչ գործնական քայլերի կիրառմանը, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում պետք է ունենան և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժերը:
Հանրային շարժման համակարգողի համոզմամբ ՝ պետական համակարգի և ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում շահագրգիռ բոլոր պետությունների ու միջազգային կառույցների հետ ինտենսիվ աշխատանքներ սկսելու գործում,առաջարկում է կենսունակ ուժերի համախմբմամբ՝ խաղաղ մարտավարության հայեցակարգ ձևավորել, Արցախին և արցախայությանը առնչվող ցանկացած փաստաթուղթ կամ պայմանավորվածություն էլ պետք է վավերացվի Արցախի կողմից:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպումները դարձնել հաճախակի:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին