Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը թելադրում է իր նախապայմանները, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դրական ազդակներ կան»․ Կիրո Մանոյան

Սեպտեմբեր 10,2021 17:39

«Թուրքիան միշտ ցանկացել է դեր ունենալ մեր տարածաշրջանում․ 44-օրյա պատերազմի հետևանքներից մեկն այն էր, որ Թուրքիան ուղղակի ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, նույնիսկ Հայաստանի սահմանի արևելյան կողմում»,- այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հիման վրա Թուրքիան մշտական ներկայություն է ձեռք բերել նաև Աղդամում, սակայն զինավարժությունների միջոցով ներկայություն է դրսևորում  Նախիջևանում, նաեւ ՀՀ ու Արցախի այլ տարածքներում, որոնք Հայաստանի կողմից հանձնվեցին Ադրբեջանին։

Կիրո Մանոյանը տեղեկացրեց, թե լուրեր կան այն մասին, որ Թուրքիան մշտական ռազմական կայուն դեր ունի նաև Ադրբեջանում։ Նա շեշտեց, որ սա նորություն չէ, Թուրքիան նման ցանկություններ ունեցել է միշտ, պարզապես դրանք իրականություն են դարձել 44-օրյա պատերազմից հետո։

Ըստ բանախոսի՝ այս ամենը Թուրքիային թույլ է տրվել Ռուսաստանի կողմից սակայն, այսօր Ռուսաստանը ևս անհանգստացած է։

«Թուրքական մտածողության մեջ անկախ հայկական պետականություն չկա։ Եթե թեկուզ լինի հայկական պետություն՝ ապա այն պիտի լինի Թուրքիայից կախված։ Իրականում, մեր իշխանությունները հենց այս ուղղությունն են որդեգրել․ Հայաստանը դարձնել Թուրքիայից և Ադրբեջանից կախված։ Էրդողանը թելադրում է իր նախապայմանները, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դրական ազդակներ կան»,- ասաց Կիրո Մանոյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930