Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 3 հարց:
Ազգային ժողով