Ա1+. Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն արդեն 4 ամիս է, դուրս է եկել Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունից։ Ասում է՝ տարաձայնությունը վերաբերում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։
«Արդյունքում պարզվեց, որ ես ճիշտ եմ, և այն ճանապարհը, որն ընտրվեց, հեռացնում էր այն նպատակներից, որոնք հռչակվել էին»,- ասում է Արա Սահակյանը։
Ինչ վերաբերում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Սահակյանն ասում է՝ քվեարկության օրն ինքը դիտորդ է եղել և հասկացել է, որ մարդիկ առաջնորդ էին ընտրում։ Եվ խորհրդարան մտած երեք ուժերն էլ ձայներ ստացել են իրենց առաջնորդների շնորհիվ։
Անդրադառնալով Հայաստանի անկախության 30 ամյակին՝ ասում է․ «Մեր վիճակի ողբերգականությունը կայանում է նրանում, որ մեր զավակները հիմա անում են այն, ինչ մենք արել ենք և մեզ թվում էր, թե ավարտել էինք։ Մենք վերադարձել ենք 30 տարի առաջ մեր առջև դրված խնդիրներին, մենք նոր բանակ ենք ստեղծում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում