Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են թալանում Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները. բաց նամակ

Սեպտեմբեր 10,2021 17:11

Ինչպես են թալանում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները

Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

Հարգարժան պարոն նախագահ,
Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:

Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ մեկ տասնյակ բեռնատար ու շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թ.-ին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ցանկանում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկային Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանը և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար: Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառաբանություններ բերել:

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք, և ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, սակայն վերահաս պատերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, բայց համոզված եմ՝ ոչ նպատակները:

Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության նկատմամբ և գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին:

Զարուհի Լևոնի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հիշեցնենք, Լեւոն Հայրապետյանը արտերկրում բնակվելով՝ ամեն ինչ արել է իր երկրի զարգացման համար: Հայրենի Վանք գյուղում Հայրապետյանը հիմնադրեց փայտամշակման գործարան: Հայրապետյանը կարծում էր, որ ցանկացած երկրում, այդ թվում Արցախում, մարդիկ զարգացման զգալի արդյունք ցուցաբերելու համար պետք է պայքարեն կաշառակերության և անհարգի շքեղության դեմ:

Բարերարն օրինակ էր բերում Իտալիան, որը 15 տարի առաջ Եվրոպայի ամենաաղքատ պետությունն էր, սակայն համակողմանի մշակված քայլերի շնորհիվ գրանցեց անասելի արդյունքներ:

Հաջողակ գործարարի տեսադաշտում Հադրութի շրջանն էր, որն առաջնահերթ օգնության կարիք ուներ: Օգնության առաջին օղակում երիտասարդներն էին, որոնք, ըստ Հայրապետյանի, չէին հեռանա հայրենիքից, եթե լիներ ամուր աշխատաշուկա, մշակութային օջախներ, որոնք իրենց հերթին կխթանեին տնտեսության աճին: Հայրապետյանի բարեգործությունների շրջանակը մեծ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930