Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկին. Վիեննայում քննարկվել է ռեադմիսիոն համագործակցությունը Ավստրիայի հետ

Սեպտեմբեր 10,2021 17:17

Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի հրավերով սեպտեմբերի 8-11-ը Վիեննայում է գտնվում հայկական միջագերատեսչական պատվիրակությունը: Հայաստանի միգրացիոն ծառայությունից պատվիրակության կազմում ներգրավված է Ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Այցի շրջանակում Ա. Ղազարյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի Դուբլինի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Փուջա Քաջսորըրի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի համատեքստում առաջացած մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր ու հնարավոր արդյունավետ լուծումների տարբերակներ, անդրադարձ է եղել նաև ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի բարձր կատարողականին, ինչպես նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկին:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերի համար հնարավոր է դարձել փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար:

ՀՀ միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930