Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության ԱԳՆ