Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմում է, թեկնածու Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ 2000 թվականից աշխատել եք իրավապահ մարմիններում, տարբեր շքանշաններ եք ստացել գործող գլխավոր դատախազից, գործող ոստիկանապետից, գործող նախագահից, արդյոք այս հանգամանք չի կաշկանդում թեկնածուին, որպեսզի քննի այս անձանց հնարավոր կոռուպցիոն գործերը։
Սասուն Խաչատրյանը պատասխանեց մեկ նախադասությամբ․ «Ես պարոն Աղվան Հովսեփյանի կողմից բազմաթիվ անգամ խրախուսվել եմ»։
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է, նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Նշենք, որ այսօր մեկնարկել է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են երեք թեկնածուներ՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը, իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը, Դավիթ Մկրտումյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ