Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա». ԵՊՀ-ն միանում է «100 տուն արցախում» նախագծին

Սեպտեմբեր 10,2021 17:51

ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել. «Մենք որոշեցինք, որ համալսարանն անմասն չպետք է մնա այս ծրագրից, և որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ դրանով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»:

Հ. Հովհաննիսյանի խոսքով, ԵՊՀ-ն պետք է ձեռք մեկնի և որոշակիորեն մեղմի այն ցավալի կորուստը, որ տեղի է ունեցել պատերազմի պատճառով. «Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ կոլեկտիվը»:

«Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա, Արցախն ապրի ու գոյատևի, և որ արցախահայությունն իրեն երբևէ մենակ չզգա: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ, մյուս շաբաթվա ավարտին ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930