Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տանը

Սեպտեմբեր 10,2021 15:12

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։ Ծրագրի շրջանակում ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթում հաղթող հասարակական կազմակերպությունների կողմից։

Տնային պայմաններում իրականացվող խնամքն իր մեջ ներառում է հոգեբուժական, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Ծառայությունն այս պահին մատուցվում է Երևան քաղաքում։

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող են ստանալ հոգեկան առողջության և մտավոր  խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք, ովքեր համաձայն գնահատված սոցիալական անհատական կարիքի՝ ունեն տնային խնամքի նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հոգեբուժական հաստատության եզրակացություն։

Խնամքի ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ, հոգեբույժի եզրակացություն։

Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունը ստանալուց հետո քաղաքացուն կտրամադրվի համապատասխան ծառայություններ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930