Սեպտեմբերի 10-ին կայացավ «Ավրորայի աղոթքը» տեսահոլովակի պրեմիերա-փակ դիտումը, որի աշխատանքները տևել են շուրջ 4 տարի: Չափազանց հուզիչ այս ստեղծագործությունն աղոթք է ուղղված Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար:
Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Karen & Sevak Production-ը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյանը:
Կարդացեք նաև
Երգը կատարում է պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը: Համացանցում «Ավրորայի աղոթքը» երգի տեսահոլովակը կունենա անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով բովանդակային սեղմագրեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ