Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով». Ջանին Վիսլեր

Սեպտեմբեր 10,2021 14:49

Ermenihaber. Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։

Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, որոնք երկիրը ցանկանում են տանել դեպի ֆաշիստական բռնապետություն։

«Թուրքիայում, անշուշտ, դեռ կա խորհրդարան, սակայն գիտենք, թե որքան պատգամավոր է ձերբակալվում, որքան քաղաքապետ է պաշտոնանկ արվում և բանտարկվում։ Այսպես ասեմ․ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով, կամ էլ առվազն կա դրա սպառնալիքը», – ընդգծել է Վիսլերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930