Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը նշել է՝ հասարակական կազմակերպությունները մեծ կարևորություն ունեն նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրության հետ հարաբերվելու գործում

Սեպտեմբեր 10,2021 14:42

Սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՄՆ Սերգեյ Ղազարյանը հանդիպել են 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների կողմից ստեղծված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ներկաները քննարկել են տեղահանվածների կարգավիճակին, նրանց սոցիալական, իրավական խնդիրներին վերաբերող մտահոգություններն ու խնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանը նշել է, որ հասարակական կազմակերպությունները մեծ դերակատարություն ու կարևորություն ունեն ոչ միայն պետական մարմինների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրության հետ հարաբերվելու գործում։

ՀԿ-ների ներկայացուցիչները պաշտպանին են ներկայացրել իրենց կողմից գնահատված կարիքները, տեղահանված արցախցիներին առնչվող մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները։ Հանդիպման վերջում քննարկվել են համատեղ աշխատանքի ուղղությունները։

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930