Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ և քննարկվել օրակարգում ընդգրկված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը:
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշում է կայացրել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով