Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունն աջակցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «սերտած դասեր» գործընթացներին

Սեպտեմբեր 10,2021 14:04

 Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցություն-3» (ՀԸԳԱ-3) ծրագրի հետ գործընկերությամբ՝ իրականացրեց «սերտած դասեր» խորագիրը կրող միջոցառումների շարք՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական կողմին վերաբերող մի շարք հարցեր։

ՀԸԳԱ-3 ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ﬕության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի կառավարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողﬕց: Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը։
Միջոցառումների հիմնական նպատակն էր բացահայտել առկա խնդիրները, բացերը և գտնել դրանց լուծման ուղիները,  ինչպես նաև վեր հանել ուժեղ կողմերը և դրանց հետագա բարելավման հնարավորությունները։ Սա իրականացվեց տարբեր շահառուների հետ անցկացված մի շարք առանձին «սերտած դասեր» վարժանքների միջոցով՝  տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) փորձագետների և ԿԸՀ ՏՏ վարչության մասնագետների, ընտրողների նույնականացման սարքավորումները սպասարկող  մասնագետների, ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաև ֆոկուսային խմբերի հետ։

Նշված միջոցառումների և քննարկումների արդյունքները ներկայացվեցին այսօր «սերտած դասեր» ամփոփիչ միջոցառմանը, որը շարունակվեց  պանելային քննարկմամբ և հարց ու պատասխանի ձևաչափով։

Միջազգային դոնոր համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին «սերտած դասեր» միջոցառումների կարևորությունը, քանի որ «ուժեղ և թույլ կողմերի քննարկումն ու բացահայտումը հետագա պլանավորման և ինստիտուցիոնալ բարելավման հիմանական տարրերն են»։

ՀԸԳԱ-3 ծրագիրն աջակցել է իշխանություններին Հայաստանում արժանահավատ և թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացման գործում և շարունակում է տեխնիկական աջակցություն ցուցաբերել հետընտրական շրջանում՝ ուղղված ընտրական մարմինների կարողությունների ամրապնդմանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930