Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սահմանադուռը ե՞րբ պիտի բանաք. Կարո Փայլանը հարցումներ է հղել Թուրքիայի փոխնախագահին և արտգործնախարարին

Սեպտեմբեր 10,2021 13:48

Կարո Փայլանը հարցումներ է հղել Թուրքիայի փոխնախագահին և արտգործնախարարին

Հանրապետութեան փոխնախագահ պարոն Ֆուատ ՕՔԹԱՅԻՆ և Արտաքին գործոց նախարար պարոն Մեւլիւթ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ կ՚առաջարկեմ հետեւեալ հարցումներս գրաւոր պատասխանել՝ ըստ Սահմանադրութեան 98-րդ եւ ԹԱՄԺ-ի ներքին կանոնադրութեան 96-րդ եւ 99-րդ յօդուածներու։

Թուրքիա, 1991-ին Հայաստանի անկախութիւնը ճանչցող առաջին երկիրը ըլլալով հանդերձ, Ղարաբաղեան պատերազմին պատճառով 1993-էն մինչեւ այսօր փակ կը պահէ Հայաստանի հետ իր սահմանը՝ չհաստատելով նաեւ դիւանագիտական ու քաղաքական յարաբերութիւն։

1993-էն ետք քաղաքական իշխանութիւնները Հայաստանի հետ յարաբերութիւններու բնականոնացումը առնչեցին հայկական զինեալ ուժերու Ատրպէյճանի տարածքէն նահանջին։ Անցեալ տարուան Ղարաբաղեան պատերազմի աւարտին հաստատուած հրադադարի պայմանագրով, հայկական ուժերը նահանջեցին այն տարածքներէն, զորս տասնամեակներէ ի վեր կը պահէին իրենց ձեռքին։

Վերջին շրջանին թէ՛ հանրապետութեան նախագահ Էրտողան, թէ Հայաստանի վարչապետ Փաշինեան կատարեցին յայտարարութիւններ, որոնք Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու բնականոնացման ուղղութեամբ կոչեր կը պարունակէին։

Այս առումով.

Հայաստանի հետ յարաբերութիւններու բնականոնացման ուղղութեամբ ինչպիսի՞ ճանապարհ մը պիտի որդեգրէք։

Հայաստանի սահմանադուռը ե՞րբ պիտի բանաք։

Ե՞րբ դիւանագիտական յարաբերութիւններ պիտի հաստատէք Հայաստանի հետ։

Հայաստանի հետ վստահութեան մթնոլորտ ստեղծելու համար ի՞նչ քայլերու պիտի ձեռնարկէք։

Ցամաքային ու երկաթգծային փոխադրութեան հաստատման համար Հայաստանի հետ բանակցութիւններու ձեռնարկա՞ծ էք։

Դէպի Հայաստան ուղիղ թռիչքներու սկսելու համար նախաձեռնութիւն յանձն պիտի առնէ՞ք։

Կարո Փայլանը նույնաբովանդակ հարցում է հղել նաև Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒին

Կարօ ՓԱՅԼԱՆ
Տիարպաքըրի պատգամաւոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930