Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 10,2021 13:04

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։

Նախարար Անդրեասյանը կարևորել է երկրի մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ ներառական քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունն ու նախնական կարծիքներ լսելու համար ներկայացրել երեք հարց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը վերափոխելու ու վերաիմաստավորելու, կառավարման ձևի ընտրության, ինչպես նաև  դատական ատյանների միավորման, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարության կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորման վերաբերյալ:

Ծավալված քննարկման ավարտին նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930