Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Սեպտեմբեր 10,2021 12:14

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինե Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Դատարանը նաև բավարարել Լիպարիտ Սիմոնյանի բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Տնօրենն անհապաղ ազատ է արձակվել։

Հիշեցնենք. դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Ձայնագրությունում նշվում էր, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930