Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիրամայրը մանկան հետ» կտավը կզարդարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը

Սեպտեմբեր 10,2021 12:30

Գեղարքունիքի սահմանամերձ Սոթք համայնքում (որը նախկինում խոշոր գավառ էր) է գտնվում «Հինգ քար» ամրոցը, որը մինչեւ  մեր օրերը չի հասել, սակայն կան դրա փլատակները, որոնց շուրջ համապատասխան միջոցառումներ են իրականացվել։

Իսկ տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին մինչեւ 1992-1993 թվականները գտնվում էր քոչվոր ազերիների ենթակայության տակ եւ վերածված էր գոմի.  նշվում է, որ եկեղեցին ավելի վաղ շրջանի պատմություն ունի, սակայն փաստական տվյալները շատ քիչ են։

Սուրբ Աստվածածին եկեղեցին բազիլիկ կառույց է, չորս մույթերի վրա  եւ այսօր, բազում վերանորոգումների շնորհիվ, կանգուն է:

Վերանորոգումների ընթացքում պատերում օգտագործվել են գերեզմանական հուշարձաններ, բազմաթիվ յուրօրինակ եւ չկրկնվող խաչքարեր, որոնցից շատերը ասեղնագործ աշխատանքներ են:

1276թ. շինարարական արձանագրությունը կարեւոր դեր ունի,  ըստ այդմ  փաստվում է նաեւ, որ պատերի ստորին մասերը իրենց ձեւով եւ տեխնիկայով ավելի վաղ շրջանի են պատկանում (ըստ հետազոտողների)։

Կարեւոր է նշել, որ 1991թ. վերանորոգման աշխատանքների ընթացքում ավելացվել է ռոտոնդա զանգաշտարակը։

«Նշեմ,  որ ուշագրավ է  եւ ասեղնագործ մի խաչքար, որը կանգնեցված է ժայռաբեկորի վրա. ժողովուրդը այն անվանել է «Զարմանք»: Այն կանգնեցվել է 1274 թվականինին՝ ոմն Աջիբի կողմից։ Այստեղ կանգնեցված է եղել չորս քառակող կոթողներ, գլուխներին խաչեր (Տաթեւի սյան նմանությամբ), որոնցից երկուսը Երվանդ Լալայանը տեղափոխել է Թիֆլիս, մեկը՝ Մեսրոպ Մովսեսյանը` Էջմիածնի վանք, իսկ մյուսը կորել է,-մեզ հետ զրույցում ասել է Մեծ Մասրիկի կերպարվեստի ստուդիայի ղեկավար Զոհրաբ Թովմասյանը, ավելացնելով,-Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը նշում է` գյուղից դուրս երկու գմբեթավոր եկեղեցիներ, որոնց ավերակները դեռեւս պահպանվում են»։

Հավաքագրելով տեղեկություններ, պետք է նշել, որ շուրջ 100 կամ մի փոքր ավելի տարիներ եկեղեցին սրբապատկեր խորանում չի ունեցել:

Զոհրաբ Թովմասյանը որոշել է, որ պետք է եկեղեցու խորանում սրբապատկեր տեղադրվի: Իսկ իր որոշմանը հաջորդել է քրտնաջան աշխատանքը: Երեք ամիս պահանջվեց, որ նա նկարի «Տիրամայրը մանկան հետ» կտավը, որը եւ կզարդարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930