«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ առավոտյան է նրան տեսակցել ԲԿ-ում։
Ըստ Թովմասյանի՝ Չարչյանն իրեն շատ մտահոգիչ տեղեկություն է փոխանցել այն մասին, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ խոշտանգում, որն արվում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով։
Ըստ Թովմասյանի՝ Չարչյանն ասել է, թե Ջհանգիրյանն ավելի վաղ հանդիպել է իր գործով վճիռ կայացրած դատավորին․ «Նա պնդում է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդումը կոնկրետ ուղղորդում ունի։ Այն վիճակը, որը ես տեսա ԲԿ-ում, ինձ հիմք է տալիս պնդելու, որ նա անմիջապես պետք է ազատ արձակվի, որովհետեւ կարող են տեղի ունենալ ամենաանցանկալի հետեւանքները»։
«Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանն էլ հայտարարեց, որ դաշինքի պատգամավորները եւս այցելելու են Արմեն Չարչյանին․ «Այս իշխանությունը կալանքը որպես քաղաքական հետապնդման միջոց է օգտագործում»։
Կարդացեք նաև
Թագուհի Թովմասյանը նաեւ շեշտեց՝ ինքը խոսել է Գագիկ Ջհանգիրյանի հետ, եւ նա այս տեղեկությունները համարել է անհեթեթություն, բացառել իր մասնակցությունն այս գործընթացում։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը վերջերս կալանավորվեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ