Սեպտեմբերի 5-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։
Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։
Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը քեզ հետ են, դու հաղթահարեցիր մահին պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, եղբայր։
«Շիրակ» ՖԱ
Կարդացեք նաև