Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդարացի չէ մահակի սկզբունքով պարտադրել մարդկանց անդամակցել մեկ պալատի». Գեւորգ Գյոզալյան

Սեպտեմբեր 08,2021 21:45

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ թեկնածուներից Գեւորգ Գյոզալյանը ներկայացնելով պալատի զարգացման վերաբերյալ իր տեսլականը եւ նախընտրական ծրագիրը՝ նաեւ մի շարք առաջարկություններով հանդես եկավ:  Դրանցից մեկը վերաբերում էր մի քանի պալատ ունենալուն:

Գյոզալյանն ասաց, որ այդ գաղափարն ընդգրկված չէ իր նախընտրական ծրագրում, եւ եթե ընտրվի, ապա այնպես կանի, որ պալատն այն աստիճան գրավիչ լինի, որ այլ պալատի մասին  մարդիկ չմտածեն, մյուս կողմից՝  նրա ձեւակերպմամբ,  արդարացի չէ մահակի սկզբունքով պարտադրել մարդկանց անդամակցել մեկ պալատի:

Նրա խոսքով, իշխանությունները եւս երբեք չեն ուզենալու, որ մի քանի փաստաբանական պալատ լինի, քանի որ դա նաեւ նրանց ձեռնտու չէ: Գեւորգ Գյոզալյանը հավելեց, որ ընտրվելուց հետո, այնուամենայնիվ, փորձելու է այդ թեմայով անկաշկանդ կարծիքներ լսել, հետո նոր՝ որոշում կայացնել:

Հարց եղավ՝ արդյոք ղեկավարման փորձ ունի՞, եթե այո, քանի անդամ ունեցող կոլեկտիվ է ղեկավարել կամ ղեկավարում: Գյոզալյանն ասաց, որ ղեկավարման փորձ ունեցել է եւ այժմ էլ ունի,  ղեկավարում է փաստաբանների թիմ՝  ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ՓԲԸ-ում, սակայն այն չունի մեծաթիվ անդամներ, ինչպես Փաստաբանական պալատը:

Նա անդրադարձավ նաեւ իր ծրագրի այն հատվածին, որտեղ առաջարկում էր ձեւափոխել որակավորման հանձնաժողովը, այնտեղ ներառել իրավաբան գիտնականների, հկ-ների ներկայացուցիչների, իսկ Փաստաբանական պալատի նախագահին այդ հանձնաժողովից հանել եւ կառույցին, իր խոսքով, ռեսթարտ տալ ու նոր շունչ հաղորդել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930