Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել գործի բոլոր փաստական հանգամանքները

Սեպտեմբեր 08,2021 19:01

2013 թ. մայիսի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ խնդրելով մասնակի անվավեր ճանաչել Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Մերուժան Նալբանդյանի՝ կատարողական վարույթ հարուցելու որոշումներով ՀՔԱՎ-ից յուրաքանչյուր կատարողական գործողության համար  5000-ական դրամ բռնագանձելու մասով:

2013 թ. մարտի 29-ին Լոռու մարզային բաժանմունքի հարկադիր կատարող Մերուժան Նալբանդյանը կատարողական վարույթ հարուցելու մասով որոշել է ՀՔԱՎ-ից 16000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձել՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի։ Նույն թվականին նա կայացրել է կատարողական վարույթ հարուցելու մասին մեկ այլ որոշում՝ կատարողական երկու գործողությունների համար 5000-ական դրամ բռնագանձելու մասին․ և որոշել էր արգելանք դնել ՀՔԱՎ-ին պատկանող շարժական գույքի վրա։

2013 թ. ապրիլի 9-ին ՀՔԱՎ-ը Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Լոռու մարզային վարչության հաշվեհամարին կատարել էր 16000 և 10000 ՀՀ դրամ համապատասխան վճարումներ, սակայն, քանի որ կատարողական վարույթ, ըստ էության, չի կատարվել, անհիմն են կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումներով պահանջվող 5000-ական դրամները, և այդ մասով կայացված որոշումները պետք է ճանաչվեն անվավեր․ կատարողական ծախսեր պահանջելու համար հարկադիր կատարողի կողմից պարտադիր պետք է իրականացված լինեն հստակ գործողություններ, օրինակ՝  փորձագետի վճարման համար, պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, արգելանք դնելու և այլն, որոնք նշված են ՀՀ օրենքի 66-րդ հոդվածում, այսպես՝ որոշում կայացնելը՝ որպես կատարողական գործողություններ դիտարկելը և 5000 ՀՀ դրամ գործողության կատարման ծախս հաշվարկելը չեն համապատասխանում օրենքի պահանջներին:

Արդեն 2018 թ․ հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարանը որոշել էր, որ հայցը ենթակա է մերժման՝ եզրակացնելով, որ վիճարկվող կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կողմից կատարվել են կատարողական գործողությունների կազմակերպման և անցկացման համար ծախսեր՝ մասնավորապես պարտապանի շարժական գույքի վրա արգելանք դնելու, փոստային և գրասենյակային ծախսեր։

Դատարանի վճռի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Մանրամասները՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930