Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար սեպտեմբերի 2-ից պաշտոնապես սկսվել էին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների կամ դաշինքների ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները։ Մեկ շաբաթ էր անցել, խորհրդավոր լռություն էր տիրում, ոչ մի քաղաքական ուժ իր փաստաթղթերը չէր ներկայացրել հանձնաժողով։
Քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ստեղծած դաշինքը։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը, այս պահին առաջին առաջադրումն է, հանձնաժողովին փաստաթղթերն է ներկայացնում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը։
Այն գլխավորում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Թեկնածուները 40 հոգուց ավել են։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ