ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչների հետ շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի վերահսկողությունը։
Սեպտեմբերի 8-ի վերահսկողական միջոցառման հասցեն Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն են եղել։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները կանգառներում և շրջիկ կարգախմբերով հետևել են, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային պարտադիր կանոնները (ուղևորների և վարորդների կողմից դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, ուղևորափոխադրող մեքենաների գերբեռնվածության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում)։
Այն ուղևորները, որոնք դիմակ չեն կրում, իջեցվում են տրանսպորտային միջոցներից։
45 մշտադիտարկման արդյունքում ԱԱՏՄ-ի կողմից կազմվել է 8 արձանագրություն՝ վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու խախտումը կատարելու հիմքով։
Կարդացեք նաև
Նշենք, որ օգոստոսի 19-ից վերսկսված վերահսկողական միջոցառման ընթացքում մայրաքաղաքի Աջափնյակ, Արաբկիր Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում մշտադիտարկվել է մոտ 1200 տրանսպորտային միջոցներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում:
Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարել 70 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 18 խախտում, այդ թվում՝
15 մանրամեծածախ առևտրի կետ՝ 3 խախտում,
3 դեղատուն՝ 0 խախտում,
4 գրասենյակ՝ 4 խախտում,
3 պետական կառավարչական հիմնարկ՝ 3 խախտում։
Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, տրվել նախազգուշացումներ։