Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքում իշխանության թեկնածուները պատրաստ են պայքարի

Սեպտեմբեր 08,2021 18:06

Մինչ ընդդիմությունը քննարկում է, թե հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սյունիքի որ համայնքներում, ինչ ձեւաչափով է մասնակցելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը պաշտոնապես հայտարարել է, թե ովքեր են գլխավորելու իրենց ցուցակը։

Տեղ գյուղում իշխանական ցուցակի առաջին համարը անհատ ձեռներեց, մասնագիտությամբ իրավաբան Դավիթ Ղուլունցն է։ Նա Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ «Մարզպետը իմ բարեկամն է, բայց դա կապ չունի իմ առաջադրման հետ։ Եկեք այսպես ձեւակերպեմ՝ կաշխատեմ ու կհամոզվեք», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլունցը՝ առայժմ չխոսելով ծրագրի մասին։

5 տարի Տեղ համայնքը ղեկավարած Ներսես Շադունցը, ըստ մեր տեղեկությունների, մտադիր չէ մասնակցել ընտրապայքարին։

Գորիսի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վլադիմիր Աբունցը։ Գորիսում «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները կազմել են «Առուշանյան» դաշինքը եւ նրանց ցուցակը գլխավորելու է Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Մրցակցությունից չեմ վախենում, ընտրություն է, կպայքարենք, ամեն մեկը ներկայանալու է իր ծրագրով, թող ընտրողը որոշի, թե ով պետք է ղեկավարի համայնքը»,–ասաց Աբունցը։ Նա մեզ հետ զրույցում հերքեց, թե նախկինում Հանրապետական կուսակցության անդամ է եղել։ «Ես աշխատել եմ մաքսային ծառայությունում, եւ չէի կարող կուսակցական լինել։ Իսկ հիմա, որ չեմ զբաղեցնում պետական որեւէ պաշտոն, անդամակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,–ասաց նա։ Վլադիմիր Աբունցի խոսքով՝ ներկայում վերջին շտկումներ են արվում ավագանու ցուցակում եւ հավանաբար, առաջադրման վերջին օրը՝ սեպտեմբերի 12-ին, անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն տարածքային ընտրական հանձնաժողով։
Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Մաթեւոսյանը արդեն տարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Ավագանու ցուցակում 25 թեկնածու կա։ «Ժողովուրդը եթե վստահի՝ կաշխատենք, եթե չէ՝ չենք աշխատի։ Ես պայքար չեմ համարում։ Ինչի համար պայքարել՝ աթոռի՞»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Արթուր Մաթեւոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930