• Beeline հզորացրել է BeeFree սակագնային փաթեթները:
• Ընկերությունը «ազատում» է բջջային ինտերնետը, վերադարձնելով բոլորի կողմից այդքան սպասված անսահմանափակ ինտերնետով փաթեթները:
• Unlimit ինտերնետ ու անվերջ շփում՝ սկսած 4900 դրամից:
8 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Team Telecom Armenia-ն (Beeline) բարելավում է BeeFree սակագնային փաթեթները, առաջարկելով անսահմանափակ բջջային ինտերնետ: Փաթեթները նախատեսված են ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:
Նոր BeeFree 4900 և բարձր սակագնային փաթեթներում բաժանորդները կստանան իսկապես անսահմանափակ ինտերնետ, իսկ BeeFree 1900 և BeeFree 2900 փաթեթներում զգալիորեն ավելացել է ներառված ինտերնետի ծավալը և պահպանվել է սիրված ինտերնետ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորությունը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Բաժանորդների բազմաթիվ ցանկությունները, ինչպես նաև բջջային ցանցի տեխնիկական բարելավումները, որոնք մենք վերջերս կատարել ենք, թույլ են տալիս մեր հաճախորդներին առաջարկել իսկապես անսահմանափակ ինտերնետ: Ուրախ ենք մեր բաժանորդներին տալ իրական ազատություն ինտերնետում` մեր ժամանակակից, վերազինված 4G+ բջջային ցանցի հիման վրա»:
Կարդացեք նաև
BeeFree սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։