Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ անկախ տարիքից դիմավորում են երգով. Երևանում Ռուսական տունը շարունակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում վետերանների աջակցության ծրագիրը

Սեպտեմբեր 08,2021 16:40

Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում), Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ինչպես նաև ՀՀ վետերանների միության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հաղարծինից Գվիդոն Արշակի Հախվերդյանը մարտին նշեց իր 100-ամյակը: Ռուսական տան աշխատակիցները մասնակցել են հերոսի հոբելյանին: Գվիդոն Հախվերդյանը ռազմաճակատ է զորակոչվել 1941 թվականին։ Հայկական 89-րդ Թամանյանի կազմում կռվել է Մոզդոկում, որտեղ ծանր վիրավորում ստացել։ Հոսպիտալից հետո վերադարձել է ռազմաճակատ, բայց արդեն կամավոր, և անցել է ամբողջ պատերազմը՝ մինչև հաղթական ավարտ։

Վետերան Սանդրո Հարությունի Ստեփանյանին արդեն 102 տարեկան է։ Երբ սկսվեց պատերազմը, նա ծառայում էր բանակում և անմիջապես հայտնվեց ռազմաճակատում։ Ցավոք, նա հիմա չի տեսնում, բայց լավ հիշողությունը պահպանել է։

«Նա այնքան ուրախացավ հյուրերի այցին, հատկապես իմանալով, որ մենք Ռուսական տան ներկայացուցիչներն ենք, որ երգեր էր երգում ռուսերեն, հայերեն։ Հատկապես զարմացրեց Սայաթ-Նովայի աշուղական երգի կատարումը։ Երևում էր, որ նրան շատ է պակասում շփումը։ Վետերանը, չնայած պատկառելի տարիքին, միայնակ է ապրում։ Նա ունի երկու դուստր և վեց թոռ։ Իհարկե, նրանք այցելում են նրան: Բայց արդեն 14 տարի Սանդրո պապիկին խնամում է հարևանուհի Ռիման, ով հարազատ մարդ է դարձել», – պատմել է Երևանում Ռուսական տան պատմամշակութային նախագծերի գլխավոր մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։

Սևան Երեմի Պետրոսյանը Չինարի գյուղից 95 տարեկան է: Նա ապրում է երեխաների եւ թոռների շրջապատում, ընտանիքում նրան ոչ միայն շատ են սիրում, այլ իսկապես հարգում են: Պատերազմում նա հայտնվեց 1944թ։ Նա պատմում է, որ ոտքով հասել է Վրաստանի հավաքակայան։ Իսկ երբ հասավ, պարզվեց, որ նրան չեն զորակոչել, այլ մեկ այլ Պետրոսյանի։ Բայց Սևան Պետրոսյանը որոշեց՝ քանի որ եկել է, հետ չի գնալու։ Այդպես նա հայտնվեց ռազմաճակատում։ Իսկ պատերազմից հետո մնացել է Մագդեբուրգում, ծառայել է խորհրդային զորքերի կազմում մինչև 1950 թվականը։

Ազատամարտիկի թոռը՝ Սևակ Պետրոսյանը, պատմել է. «Այդ հինգ տարիների ընթացքում պապիկին երկու շաբաթով են տուն թողել։ Շատ ժամանակ է ծախսել ճանապարհի վրա, մի քանի օր անցկացրել տանը և հետ վերադարձել»։

Մովսես գյուղից Լևոն Բեգլարի Վանեսյանը ծնվել է 1923թ.: Բարձրահասակ տղամարդ է, մի ձեռքը չկա, իսկ մյուսը վատ է աշխատում կոնտուզիայից հետո։ «Բայց դա նրան երբեք չի ընկճել, նա շատ է աշխատել, այդ թվում՝ ատաղձագործ», – պատմում են ընտանիքի անդամները:

Եվ հիմա Լևոն պապիին հաճախ կարելի է տեսնել պարտեզում կամ այգում։ Նա ասում է. «Մաքուր խղճով սեղան նստելու համար պետք է լավ աշխատել»:
Վետերաններին հանձնվել են նվերներ, նյութական օգնություն, բժշկական սարքավորումներ, դեղորայք:

Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել ռուսական կազմակերպություններին՝ հայ վետերանների հանդեպ հոգատարության և ուշադրության համար: Մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ Վետերանների միության և Երևանում Ռուսական տան ներկայացուցիչները հումանիտար աջակցության նպատակով կայցելեն Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր վետերաններին:

Երևանում Ռուսական տան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930