Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով

Սեպտեմբեր 08,2021 16:36

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

✅Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%-ով:

✅Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57%, իսկ 2018թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81%:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930