Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կմասնակցի Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Այս մասին այսօր ասաց նա՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում: Շիրակի մարզպետի խոսքով, ինքն առաջադրվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։
«Երեւի հարցումներ կամ այլ պատճառներ են եղել, որ վարչության նիստում նման որոշում է կայացվել։ Ինձ առաջարկվել է գլխավորել համամասնական ցուցակը, եւ ես տվել եմ իմ համաձայնությունը, որովհետեւ լինել թեկնածու, հետագայում էլ, եթե ժողովուրդը կատարի իր ընտրությունը եւ ավագանին էլ որոշի, որ ես պետք է լինեմ քաղաքապետը, ինձ համար մեծ պատիվ կլինի ղեկավարել քաղաքը։ Ես տվել եմ իմ համաձայնությունը»,-ասաց նա:
Հովհաննես Հարությունյանի խոսքով, Գյումրին ներուժ ունեցող քաղաք է, պետք է բացել այդ ներուժը։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ