Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 08,2021 16:08

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարադրել էր այն նվաստացուցիչ ու պետականակործան նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է կատարի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման դիմաց (մանրամասն այստեղ անդրադարձել եմ):

Իսկ այսօր Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը կառավարության նիստում Էրդողանի խոսքերն, ըստ էության, դրական որակեց՝ պնդելով, որ դրանցում տեսնում է «հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։ Շտապեմ ասել, որ թուրքական կողմում հայ-թուրքական երկաթուղին գործարկելու մասին ոչ միայն խոսք չկա, այլև չկա անհրաժեշտություն այն գործարկելու։ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, որը միանալու է հարավում նախիջևանյան երկաթուղու հետ՝ Սյունիքի միջանցքով ձգվելով դեպի Ադրբեջան (կից քարտեզում երևում է այդ նոր երթուղին)։

Ավելին, կապիտուլիանտն այսօր իր խոսքում ևս մեկ անգամ վերահաստատեց իր պնդումը, որ կատարելու է Թուրքիայի գլխավոր նախապայմանը՝ թյուրքական միջանցք է տրամադրելու Ադրբեջանին. «Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»։ Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման։

Ըստ այդմ, կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ, հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»։

Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930