Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է Նորիլսկում անցկացվող վարժանքների ժամանակ: Այս մասին հայտնել են նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ Զինիչևը զոհվել է ծառայողական պարտքը կատարելիս՝ մարդու կյանք փրկելիս:
Նախարարը այդ ժամանակ գտնվել է Նորիլսկում՝ արկտիկական գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական զորավարժություններին:
Զինիչևը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ