Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղողի մթերումը մեծ տեմպով ընթանում է, որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ մթերումների մասին. Վահան Քերոբյան

Սեպտեմբեր 08,2021 15:27

«Ես կարող եմ հիմա ձեզ ցույց տալ, թե ինչ մեծ տեմպով է ընթանում խաղողի մթերումը որոշ գործարաններում: Նույնիսկ որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ մթերումների մասին»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողի մթերման գործընթացին: «Օրինակ, Պռոշյանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ ինչքան բերեն, մենք կմթերենք: Ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից: Մենք չենք խառնվի պոմիդորի, կարտոֆիլի կամ որեւէ այլ ապրանքի գնին, եւ ինչու պետք է խառնվենք խաղողի գնին։ Սրանք միայն շուկայական հարաբերություններ են»,-ասաց նախարարը:

Տուրիզմի վերաբերյալ հարցերին էլ ի պատասխան ասաց, որ մինչեւ օգոստոսի վերջը Հայաստան է եկել 488 հազար զբոսաշրջիկ, իսկ միայն օգոստոսին՝ 143 հազար. «Դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 30 տոկոսի աճ: Ես ենթադրում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք: Պլանավորված էր 1,2 միլիոն: Ես դժվարանում եմ վստահաբար ասել, որ հենց 300 տոկոսից ավելի կկատարվի, բայց ենթադրում եմ, որ տարեվերջին մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք»:

Վահան Քերոբյանը պատասխանեց նաեւ, թե ինչու է տունը կորցրած քաշաթաղցուն, որը չի կարողացել վարկերը վճարել՝ հորդորել գնալ սնանկության: «Ես ասել եմ, որ կա այդպիսի իրավունք եւ մարդը կարող է օգտվել այդ իրավունքից: Դա կոչ չի, որ մարդիկ չվճարեն իրենց վարկերը: Մենք պետք է կտրուկ բարձրացնենք մեր կարգապահությունը, բայց նաեւ պետք չի մոռանալ այն հնարավորությունների մասին, որը օրենքը թույլ է տալիս անելանելի իրավիճակներում»,-ասաց նախարարը՝ կարծիք հայտնելով, որ մարդն իրավունք ունի մեկ անգամ սխալվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930