Արցախում խմելու ջրի բացակայության խնդիրը մի շարք գործոններով է պայմանավորված, մասնավորապես՝ տաք եղանակային պայմաններով, իսկ որոշ համայնքների ջրամատակարարման խնդիրը կապված է այն փաստի հետ, որ արտեզյան հորերը մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ, համայնքներն էլ զրկվել են այդ ջրերն օգտագործելու հնարավորությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի պարագայում խնդիրը հետեւյալն է․ «Պատերազմից հետո բնակչությունը մոտ 15 000-ով ավելացել է։ Նրանք ներքին տեղահանվածներն են։ Ստեփանակերտի ջրային ռեսուրսները պլանավորված չեն եղել բնակչության թվի նման աճի համար։ Ստեփանակերտի հատվածներից մեկի ջրամատակարարումն արդեն վերականգնվել է, մյուս հատվածում խնդիրը դեռ կա եւ պայմանավորված է եղանակային պայմաններով»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Արցախից անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների թվի մասին, ինչին ի պատասխան Գեղամ Ստեփանյանը հորդորեց չմտցնել «արցախցի», «հայաստանցի», «սյունեցի» տարանջատումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ