2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին`շաբաթ օրը: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ աշխատանքային օրը փոխելու որոշումը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այս տարի Հայաստանի հանրապետության անկախության 30 ամյակն է եւ մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձեւով նշվի, եւ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային եւ գունագեղ տոնակատարություն, եւ այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:
Նրա խոսքով, այս փոփոխությունը արված է նրա համար, որ 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր լինեն։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ