Այսօր կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Սարգսյանը: Մինչ այս պաշտոնը ստանձնելը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Կարեն Սարգսյանը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:
«Ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»,–ասաց նորանշանակ մարզպետը։
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Մեր թեկնածուները մեթոդական սխալ են միշտ գործում, ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար, որ այդքան վստահ եք, պարոն Սարգսյան, ուրեմն, ուզած- չուզած, պետք է կողմ քվեարկենք»։
Կառավարությունը Կարեն Սարգսյանի թեկնածությանը քվեարկեց միաձայն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ