Համայնքների խոշորացման հերթական փուլը կիրականացվի: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով. «2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է թվով 54 համայնք: Այդ 54-ից 52-ն իրականացվել է 2016-2017 թվականներին, իսկ երկու համայնք՝ Իջեւան եւ Լերմոնտովո, խոշորացման որոշումները կա եւ այս փնջի հետ կիրականացվի»:
Այս փուլում, ըստ Գնել Սանոսյանի, նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջերում:
Այս գործընթացի ավարտից հետո Հայաստանում կունենանք 77 համայնք եւ Երեւանը: Դրանցից 8-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված:
Նախարարը հայտնեց, որ նոր խոշորացմամբ համայնքներում կնշանակվեն համայնքային ընտրություններ:
Կարդացեք նաև
Հարցը համարվեց հրատապ եւ այն կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում եւ կքննարկվի սեպտեմբերի 24-ին:
Կառավարության կայքէջում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ ձեւավորվելու են հետեւյալ համայնքային փնջերը. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրեւանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (թվով 30 համայնք):
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (թվով 2 համայնք):
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29 համայնք):
ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթեւան (թվով 2 համայնք):
ՀՀ Արագածոտնի մարզի Արեւուտ՝ Արեւուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6 համայնք):
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արեւշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (թվով 38 համայնք):
ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սեւակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12 համայնք):
ՀՀ Արարատի մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ,(թվով 27 համայնք):
ՀՀ Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (թվով 17 համայնք), ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Արաքս,Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (թվով 11 համայնք):
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (թվով 2 համայնք):
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (թվով 31 համայնք):
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (թվով 14 համայնք), ՀՀ Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (թվով 13 համայնք):
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ,Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան,Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (թվով 17 համայանք):
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (թվով 8 համայնք):
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (թվով 12 համայնք):
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն(թվով 17 համայնք):
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր(թվով 11 համայնք):
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան (թվով 15 համայնք):
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4 համայնք):
ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3 համայնք):
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21 համայնք):
ՀՀ Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 15 համայնք),
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան՝Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (թվով 5 համայնք):
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11 համայանք):
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12 համայնք):
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2 համայնք):
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6 համայնք):
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24 համայնք):
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ,Առափի,Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան,Մարմաշեն, Ոսկեհասկ, (թվով 12 համայնք):
ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (թվով 2 համայնք):
ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (թվով 2 համայնք):
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա
(թվով 3 համայնք):
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (թվով 2 համայնք), բացի այդ՝ միավորվող համայնքին են միացվում Ջերմուկ համայնքի Կարմրաշեն եւ Հերհեր բնակավայրերը,
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (թվով 3 համայնք):
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ