Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչին և զինծառայությանը վերաբերող՝ ՄԻՊ-ի արձանագրած խնդրի մասին ՀՔԱՎ-ը բարձրաձայնում է շուրջ 10 տարի․ խնդիրը դեռ օրակարգային է

Սեպտեմբեր 08,2021 12:56
zorakoch

Օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ՝ զորակոչիկի՝ մեկից ավելի հիվանդությունների դեպքում դրանք ոչ թե առանձին-առանձին, այլ՝ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ գնահատելու վերաբերյալ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ողջունում է Պաշտպանի այս նախաձեռնությունը և վերահաստատում նախկինում հայտնած դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ մշտադիտարկում է զորակոչի գործընթացը և անհրաժեշտության դեպքում տրամադրում իրավական աջակցություն զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց, զինծառայողներին։ Ստացված տվյալների հիման վրա տարիներ շարունակ կազմվել են զեկույցներ և ներկայացվել առաջարկներ նաև ՄԻՊ-ի բարձրաձայնած հարցի ուղղությամբ։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱՎ-ը ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդրի ուղղությամբ աշխատում է շուրջ 10 տարի։ Չնայած մեր մշտադիտարկումների և իրավական աջակցության արդյունքում որոշ փոփոխություններ նկատվում են, բայց այս և այլ համակարգային խնդիրներ դեռևս շարունակում են չլուծված մնալ։

Հուսով ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը լրացուցիչ գործոն կլինի տարիներով արձանագրվող այս խնդիրներին վերջապես լուծում տալու համար։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930