Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հայկական ծագումով նախկին նախարարի հետ գործարքի է գնում

Սեպտեմբեր 08,2021 12:38

Ermenihaber. Թուրքական իսլամական «Ազգային տեսակետ» գաղափարաքաղաքական շարժման հերթական կուսակցության՝ «Երջանկության» (ԵԿ) խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ըստ այդ պայմանավորվածության՝ հնարավոր է, որ Ասիլթյուրքի թիմի որոշ առանցքային դեմքեր առաջիկա ընտրություններում առաջադրվեն Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորական ցուցակով։

Ի դեպ, ԱԶԿ նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանի՝ վերջերս արած սկանդալային բացահայտումից հետո հայտնի դարձավ, որ Ասիլթյուրքն ունի հայկական ծագում և մինչև 34 տարեկանը կրել է Դուրմուշ Դուրդույան անուն-ազգանունը։ Խոսվում է նաև այն մասին, որ  Ասլիթյուրքը Էրդողանի մերձավորն է։

«Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուի կուսակից ընկերներն անհանգստացած են քաղաքական կուլիսներում ձեռք բերված նման համաձայնության մասին լուրերից։

«Օղուզհան Ասիլթյուրքը, ինչպես հայտարարել է Քարամոլլաօղլուն, ԵԿ-ի համար կարևոր անձ է, բայց ԵԿ-ի ներկայիս քաղաքականությունից անջատ, կուսակցության ներսում Ասիլթյուրքին հարող որոշ կարևոր անձանց առաջադրումը ԱԶԿ-ի ցուցակներում պառակտիչ հետևանք կունենա կուսակցության համար»,- մտավախություն են հայտնել «Երջանկություն» կուսակցությունից։

Նաև նշել են, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ԵԿ-ի քվեները կազմել են 1․34 տոկոս, և դա իրականում «փոքրաթիվ քվե» չէ, քանի որ նախագահական կառավարման համակարգում 1 տոկոս քվեն արժեքավոր է այնքան, որ կարող է ազդել ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ եթե խոսք լինի ԱԶԿ-ի ցուցակով թեկնածության մասին, ապա «Երջանկությանը» վստահած ընտրողների մի մասը կարող է աջակցել Ասիլթյուրքին և իր թիմին։

Նշենք, որ «Ազգային տեսակետ» շարժման առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ Օղուզհան Ասիլթյուրքը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի, ինչպես նաև ներքին գործերի նախարարների պաշտոնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930