«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։
Արդյոք համապատասխան ծառայությունները պարզե՞լ են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։
Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը։
Կարդացեք նաև