Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է իշխանությունների պահվածքը. արձակուրդներ են գնում, հարսանիքների մասնակցում, բայց որոշել են «Էրեբունի-Երեւան»-ն այս տարի չնշել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2021 10:25

Ես անկեղծորեն չեմ հասկանում այն մարդկանց, որոնք պահանջում են, որ ազգը մեկ տարի սուգ պահի՝ հարսանիք չանի, երաժշտություն չմիացնի, միջոցառումներ չկազմակերպի, կնունք-ծնունդ չնշի՝ միայն սգա։ Նույնիսկ կորուստ ունեցող ընտանիքները չպետք է մեկ տարի շարունակ սուգ պահեն եւ ասկետական կյանքով ապրեն, քանզի այդ տներում մանուկներ կան, որոնք չպետք է իրենց դժբախտ զգան, ծերեր կան, որոնք կարող են ամեն րոպե հեռանալ՝ չի կարելի նրանց մայրամուտը տխրեցնել, եւ առհասարակ՝ կյանքը շարունակվում է, ու սգալով հանդերձ մեր լույս զավակների մահը, մենք պետք է շարունակենք ապրել եւ արարել։

Պետք է փորձենք հաղթահարել մեկ տարի շարունակ ձգվող այս դեպրեսիան եւ հուսահատությունը, որպեսզի շտկենք մեր մեջքը եւ պետությունը տանուլ չտանք։ Չէ՞ որ հուսահատ ու կոտրված հասարակությունը կարող է շարունակել նահանջն ու պարտությունը նաեւ առօրյա կյանքում եւ կորցնել ամեն ինչ։ Կորցնել զարգանալու, առաջ գնալու, կորցրածը հետ վերադարձնելու, նոր կորուստներ թույլ չտալու շանսը։

Այնպես որ, միանգամայն անհասկանալի է այս իշխանությունների պահվածքը, որն արձակուրդներ է գնում, հարսանիքների է մասնակցում, բայց որոշել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն այս տարի չնշել։ Եվ անգամ հարցն այդ գումարն ավելի օգտակար նպատակի՝ Արցախում բնակարանաշինությանն ուղղելը չէ։ Վստահ եմ, որ այստեղ պարզ ծուլության հետ գործ ունենք՝ ոչինչ չանելու, ոչինչ չկազմակերպելու, այսպես ինքնահոսի մատնված ապրելու ցանկության հետ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930