Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն վստահում պատվաստանյութերին. հարցում

Սեպտեմբեր 08,2021 14:30

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնը հանրային կարծիքի ուսումնասիրություն է կատարել, որում ներառված են նաեւ կորոնավիրուսի համավարակի եւ պատվաստման մասին հարցերը։

Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1, 504 ՀՀ քաղաքացի, ուսումնասիրություններն իրականացվել են ամբողջ ՀՀ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով։

Ըստ հրապարակած զեկույցի, հարցվածների 26%-ը կարծում է, որ քովիդի համավարակի դեմ պայքարում կառավարությունն ավելի խիստ միջոցներ պետք է կիրառի, օրինակ՝ տրանսպորտում, ռեստորաններում, սրճարաններում, գրասենյակներում եւ այլ փակ տարածքներում։ 17%-ը գտնում է, որ կառավարությունը պետք է ավելի շատ խոսի պատվաստումների մասին, 15%-ը՝ կառավարությունը չպետք է պայքարի COVID-19- ի դեմ, 7%-ը՝ վերանայել դասերի անցկացման ձեւը դպրոցներում եւ բուհերում։ Իսկ 5%-ը կարծում է, որ կառավարությունը պատվաստված մարդկանց ավելի շատ արտոնություններ պետք է տա, 3%-ը՝ թույլ տալ մուտքը որոշակի վայրեր միայն պատվաստվածներին։

Հարցվածների առաջարկած այլ տարբերակներն են՝ պատվաստումը պետք է լինի պարտադիր` 5%, դիմակ կրելու ավելի խիստ կանոններ՝ հատկապես փակ եւ բաց տարածքներում, տուգանքների ավելացում՝ 1%։

Հարցին՝ ձեր կարծիքով, զանգվածային պատվաստումը կօգնի՞ վերականգնել տնտեսությունը, հարցվածների 17%-ն ասել է՝ շատ կօգնի, որոշ չափով կօգնի՝ 37%, ընդհանրապես չի օգնի՝ 26%, .աննշան կօգնի՝ 11%, հարցին դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցվածների 9%-ը։

Հարցվածների 37%-ն ասել է, որ վարակվել է քովիդով, 61%-ը՝ ոչ, հարցին դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել 2%-ը։
Հարցին՝ պատվաստվե՞լ եք COVID-19-ի դեմ, զեկույցում ներառված է միայն «այո» պատասխանները, այն 8% է։

Հետազոտության համաձայն, հարցվածների 32%-ը շատ մտահոգված է, որ ինքը կամ ընտանիքի անդամներն ու մտերիմները կարող է վարակվեն քովիդով, որոշ չափով մտահոգված է 39%-ը, որոշ չափով մտահոգված չէ 6%-ը։ Հարցվածների 22%-ը նշել է, որ ինքն ու ընտանիքի անդամները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, 22%-ը վտանգ չի տեսնում իր եւ ընտանիքի համար, 19%-ն ասել է՝ այս ամենը դավադրություն է, դա կեղծ վիրուս է։ Իսկ 16%-ը համարում է, որ քովիդն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը, 11% -ն ասել է՝ ես եւ իմ ընտանիքն արդեն վարակվել ենք, 4%-ը նշել է, որ ինքն ու ընտանիքը պատվաստվել են COVID-19-ի դեմ։

Ուշագրավ են ցուցանիշները պատվաստվելու պատրաստակամության մասին հարցին։ Հարցվածների ընդամենը 14%-ն է պատասխանել՝ վստահաբար այո, պատվաստվելու եմ, 32%-ը պատասխանել է՝ վստահաբար ոչ, հավանաբար ոչ՝ 21%-ը, հավանաբար այո՝ 29%-ը։

Հարցին՝ որքանո՞վ եք համաձայն, որ պատվաստումը արդյունավետ է եղել կամ կլինի արդյունավետ ձեզ համար, հարցվածների 14%-ն ասել է՝ լիովին համաձայն եմ, 38%-ը նշել է՝ մասամբ համաձայն եմ, ընդհանրապես համաձայն չեմ՝ 27%, մասամբ համաձայն չեմ՝ 12%։

Հարցվածների 38%-ին շատ են մտահոգում կորոնավիրուսի նոր տեսակները, 31%-ին՝ հիմնականում մտահոգում են, ընդհանրապես չեն մտահոգում 21%-ին, հիմնականում չեն մտահոգում 9%-ին։

Թե որքանո՞վ պատվաստումը կարող է կանխել կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը, հարցվածներրի 13%-ն այս հարցին պատասխանել է՝ լիովին կարող է կանխել, 55%-ը՝ հիմնականում կարող է կանխել, 7%-ը՝ ը ընդհանրապես չի կարող կանխել, 14%-ը՝ հիմնականում չի կարող կանխել։

Պատվաստված քաղաքացիների 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել առողջության մասին մտահոգվելով, 9%-ը նշել է, որ պատվաստվել է արտերկիր մեկնելու համար:

Ինչու՞ հիմնականում կամ ընդհանրապես չեք վստահում հետեւյալ պատվաստանյութերին. այս հարցին ի պատասխան (նրանք, ովքեր չեն վստահում պատվաստանյութին) ռուսական Sputnik V-ի դեպքում հարցվածների 44%-ը նշել է, որ վախենում է պատվաստանյութի կողմնակի ազդեցություններից, չինական Sinovac կամ CoronaVac-ի դեպքում՝ 35%-ը, բրիտանական AstraZeneca-ի դեպքում՝ 62%-ը։ Ընդ որում, Sputnik V-ի համար հարցվածների 18%-ը նշել է, որ չկա ծավալի տեղեկատվություն, չինական Sinovac կամ CoronaVac-ի համար 23%-ն է նշել, որ չկա բավարար տեղեկատվություն, նույն բանն ասել է հարցվածների 13% -ն AstraZeneca-ի մասին։

Պատրաստեց՝
Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930