«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի պարզաբանումը սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ։
Կազմակերպության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցիալական այլ հարթակներում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությանը։
Արա Թարվեդյանին զարմացրել է ԿԳՄՍՆ հայտարարությունը, թե տեղյակ չեն եղել։ Ըստ նրա՝ իրենք դիմել են եւ բանավոր, եւ գրավոր եւ ստացել են պատասխան։ Նա ներկայացրել է փաստաթղթեր եւ անընդունելի համարել իրենց հասցեագրված մեղադրանքները, թե կոպիտ խախտումներ են եղել։ Բացի այդ 92 տուրիստական կազմակերպություններ, մարզպետարանները տեղյակ են եղել գրավոր։
Աղմուկը համարում եմ ուղղորդված,- հայտարարեց նա։
Կարդացեք նաև
Արա Թարվեդյանը պնդեց,որ ինքը քավորը չէր եւ չէր կարող Երեւանում նստած քավորություն անել, ամուսնացողները պարսկահայեր են։
Նա նաեւ հայտարարեց, որ հուլիսի 14-ին ինքն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ այն բնավ կապ չունի Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ։ Խնդրում եմ իրար հետ դա չկապել,- նա դիմեց լրատվամիջոցներին։
Մանրամասները՝ տեսանյութում