Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կամերային երաժշտական թատրոնը կմիացվի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին

Սեպտեմբեր 07,2021 23:45

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի, Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեում գտնվող 98700,0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,056035 հա հողատարածքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2009 թվականի մարտի 30-ի հ. 2261504 վկայական) հետ վերցնել «Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2.«Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04874) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը`286.210.04861):

3. Սահմանել, որ՝

1) «Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել.

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, գույքագրման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) «Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3) «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում՝ լուծել Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 21.07.2011 թվականին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 96/0011 պայմանագիրը, սահմանելով որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930