Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ասողներին է պետք հանձնել իրականում, ով նույնիսկ թեկուզ այդպիսի կատակ է արել, այ իրենց է պետք հանձնել, որ հասկանան». Վահագն Հովակիմյան

Սեպտեմբեր 07,2021 22:50

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն ու ձերբակալությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Անգամ կա տեսակետ, որ իշխանությունները Ապարանը հանձնում են, եթե Աղվան Հովսեփյանին ուզում են «փակել»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ծագումով ապարանցի եմ: Իրականում սարկազմի է վերածվում, բայց Աղվան Հովսեփյանը նախկին գլխավոր դատախազն է, Քննչական կոմիտեի նախկին նախագահը ու այն, ինչ ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ կա, որ հարցնես՝ Երեւանի կեսը երեւի կպատմի այդ պատմությունները: Ասում է՝ ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացում: Նման բանի մասին է խոսքը: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ՀՔԾ-ն այդ գործը վաղուց է քննում, որովհետեւ հստակ տվյալներ է տալիս: Տպավորություն է, որ նախկինում չեն ունեցել ապացուցողական բազան, որ կարողանային այսպես երկաթե ապացուցողական բազա ներկայացնել: Հիմա ունեցել են: Այդ գործերի մասին մամուլն անընդհատ գրում էր, ամբողջ Երեւանը խոսում էր, թե ինչեր է եղել, հիմա այդ ամեն ինչը իրավական ձեւակերպում է ստացել: Իսկ Ապարանը հանձնելը, դա….Դա ասողներին է պետք հանձնել իրականում, ով նույնիսկ թեկուզ այդպիսի կատակ է արել, այ իրենց է պետք հանձնել, որ հասկանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930