Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով Կատարի արտգործնախարար Սուլթան բին Սաադ ալ-Մուրեյհիին:
Մասնավորապես, Բայրամովը նշել է, որ իրենք պատրաստ են կարգավորել հարաբերությունները հարևան պետությունների հետ՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Նա նաև հիշեցրել է, որ այդ դիրքորոշումը նախկինում հայտնել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ