Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Սեպտեմբերի սկզբին ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի կալանավորված քաղաքացուն»,- հաստատեց Ամատունին։
Նշենք, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են Բաբաևի պահման պայմաններին, հնարավորություն տվել մտերիմների հետ կապ հաստատելու։
«Ինքը ունեցել է առանձնազրույց ներկայացուցիչների հետ, հնարավորություն ստացել ընտանիքի հետ փոխանակվել տեղեկությամբ»։
Կարդացեք նաև
Նշենք, որ միջազգային կազմակերպությունը գրասենյակներ ունի եւ Երևանում, եւ Ստեփանակերտում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: