Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը նշել է՝ նիդերլանդական մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ

Սեպտեմբեր 07,2021 18:11

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումներին, ներկա մարտահրավերներին՝ տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ կառավարության ջանքերին։

Նկատի ունենալով Նիդերլանդների օրինակելի փորձը բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններում՝ նախարարն առանձնացրել է հատկապես համագործակցության խորացման հնարավորությունները թվայնացման, կիբերանվտանգության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայում նախարարությունն աշխատանքներ է իրականացնում թվայնացման ստանդարտների և մեթոդաբանության ուղղությամբ, որը հետագայում կիրառելի կլինի ամբողջ հանրապետության համար։ Նախարարն անդրադարձել է նաև մրցունակ կադրեր ունենալու, պետության համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական կրթությանն ուղղված աշխատանքներին, ստարտափների գործունեությունը խթանելու մոտեցումերին։

Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել նախարարին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Դեսպանն ընդգծել է այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումները, որ իր երկիրն ունի Հայաստանի նկատմամբ, և պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հիանալի վայր դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930